• Latest news

Տղամարդը մահացու վտանգավոր ինֆեկցիայով է հիվանդացել եղունգները կրծելու սովորության պատճառով (ֆոտո)

27 հունվարի, 2020  15:16

Շոտլանդիայից տղամարդը եղունգները կրծելու սովորության պատճառով մահացու վտանգավոր ինֆեկցիայով է հիվանդացել: Նրա ձեռքի լուսանկարները հրապարակել է բարեկամուհին՝ Կարեն Փիթը:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ հունվարի 8-ին տղամարդուն, ում անունը չի նշվում, տեղափոխել են Գլազգոյի հիվանդանոց, որտեղ պառկեցրել են անհետաձգելի օգնության բաժանմունքում:

Բժիշկներն ընդգծել են, որ բուժումն ուշացնելու դեպքում ինֆեկցիան կարող էր տարածվել ձեռքով եւ մահվան հանգեցնել: Տղամարդուն վիրահատել են, որից հետո հակաբիոտիկներով կաթիլային են միացրել: Նա զրկվել է եղունգից, որը բժիշկների խոսքով, կարող է այլեւս չվերականգնվել:

«Այս մարդն ուղղակի շատ է սիրում եղունգները կրծել,- նշել է Կարենը: - Խնդրում եմ, ձեր եղունգները մի՛ կրծեք»:

Մեկնաբանողներից մեկը խոստովանել է, որ վերջերս սթրեսի պատճառով սկսել էր եղունգները կրծել, բայց բորբոքված մատի սարսափելի լուսանկարները իրեն ստիպել են դա անելուց հրաժարվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել