• Latest news

Քաղցկեղը կարող է վարակիչ լինել. ենթադրում են գիտնականները

27 հունվարի, 2020  17:41

Քաղցկեղը կարող է վարակիչ լինել: Այսպիսի վարկած են առաջ քաշել Կանադական հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի (CIFAR) գիտնականները, որի մասին հաղորդվում է գերմանական wize.life պորտալում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականների կարծիքով՝ մի քանի ոչ ինֆեկցիոն հիվանդություններ նույնպես կարող են փոխանցվել մարդուց մարդուն: Խոսքը ոչ միայն քաղցկեղի, այլ նաեւ ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի մասին է:

Գիտնականներն իրենց վարկածը փաստարկում են միկրոբիոմի (միկրոֆլորայի՝ մարդու օրգանիզմի մեջ, այդ թվում՝ մաշկի վրա եւ ներքին օրգաններում պարունակվող միկրոօրգանիզմների հանրագումար) փոխանցման հնարավորությամբ: Միկրոբիոմի մեջ են մտնում ոչ միայն բակտերիաները, այլեւ սնկերը եւ վիրուսները:

Հետազոտողները պարզել են, որ մանրէները, հնարավոր է, մարդուց մարդուն կարող են փոխանցվել շփվելիս կամ նույն սենյակում գտնվելիս: Գիտնականները նաեւ հայտնաբերել եւ միասին ապրող ամուսինների աղիների միկրոֆլորայի նմանությունը:

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները ճարպակալմամբ մկան աղիքային միկրոբիոմը տեղափոխել են առողջ կենդանու մեջ: Արդյունքում՝ առողջ մուկը սկսել է գիրանալ:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սիրտ-անոթային հիվանդությունները եւ քաղցկեղը դասում է «ոչ ինֆեկցիոն» հիվանդություններին: Ներկայիս տվյալներով՝ այս հիվանդությունների պատճառներն են գենետիկ նախահակվածությունը, կենսակերպը եւ շրջակա միջավայրի գործոնները: Բայց նոր հետազոտության հեղինակները պնդում են, որ եթե իրենց վարկածը հաստատվի, այն առողջապահության հանդեպ կարծիքն ամբողջությամբ կշրջի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել