• Latest news

Չինական կորոնավիրուսից մահացել է եւս մեկ հոգի. զոհերի ընդհանուր թիվը հասավ 81-ի

27 հունվարի, 2020  18:57

Չինական 2019-nCoV կորոնավիրուսից մահացել է եւս մեկ հոգի։ Վիրուսի զոհերի ընդհանուր թիվը ներկա պահին հասել է 81-ի, իսկ հաստատված դեպքերի թիվը՝ 3000-ի։

Ինչպես նշում է BBC-ն, 76 զոհերը Հուբեյ նահանգից էին, մյուսները՝ այլ նահանգներից։ 5794 պացիենտի մոտ կասկածում են կորոնավիրուս։ 461-ն այժմ ծայրահեղ վիճակում է, իսկ 51-ն ապաքինվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից։

Չինաստանում Նոր տարվա ազգային տոները հետաձգել են 3 օրով, որպեսզի զսպեն վիրուսի տարածումը։ Չինաստանի շատ քաղաքներ կարանտինի մեջ են։ Բացի այդ, Շանհայում այժմ աշխատում են միայն բժշկական կազմակերպությունները եւ սուպերմարքեթները, մյուս բոլոր ընկերությունները աշխատանքը կարող են վերսկսել միայն փետրվարի 10-ին։

Հիշեցնենք, որ վիրուսը շարունակում է տարածվել աշխարհում՝ չնայած ձեռնարկված բոլոր միջոցներին։ ԱՄՆ-ում արդեն հաստատել են այդ վիրուսով վարակման հինգերորդ դեպքը։ Սինգապուրում նոր կորոնավիրուս ախտորոշվել է 4, Հարավային Կորեայում՝ 3 մարդու մոտ։ 3 նոր դեպք է գրանցվել Թաիլանդում։ 4 դեպքի մասին տեղեկացնում են Ավստրալիայի իշխանությունները, եւս 3 դեպք գրանցվել է Ֆրանսիայում։

Վիրուսը հայտնաբերվել է նաեւ Նեպալում, Թայվանում, Ճապոնիայում, Մալայզիայում եւ Վիետնամում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել