• Latest news

Ի՞նչ կարող է պատմել արյան խումբը սրտի եւ անոթների հիվանդությունների զարգացման ռիսկի մասին

29 հունվարի, 2020  19:36

Արյան 2-րդ եւ 3-րդ խումբ ունեցող մարդկանց մոտ անոթներում թրոմբների առաջացման ռիսկն ավելի մեծ է, քան արյան 1-ին խումբ ունեցող մարդկանց մոտ: Նման եզրակացության են եկել հոլանդացի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology ամսագրում:

Նախկինում եւս գիտնականները խոսել են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի եւ արյան խմբերը որոշող ABO գենի հատկությունների միջեւ հավանական կապի մասին: Նոր հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են 406 755 մարդու տվյալներ եւ պարզել, որ ի տարբերություն արյան 1-ին խումբ ունեցող մասնակիցների՝ արյան 2-րդ եւ 3-րդ խումբ ունեցող մասնակիցների մոտ միոկարդի կաթվածի ռիսկը մեծ է եղել 8%-ով, իսկ սրտային անբավարարության ռիսկը՝ 10%-ով:

Բացի այդ, արյան 2-րդ եւ 3-րդ խումբ ունեցող մարդկանց մոտ ոտքերի խորը երակների թրոմբոզի զարգացման ռիսկը 51%-ով մեծ է, իսկ թոքային թրոմբոէմբոլիայի ռիսկը մեծ է 47%-ով: Միեւնույն ժամանակ, արյան 2-րդ եւ 3-րդ խումբ ունեցող մարդկանց մոտ 3%-ով ցածր է հիպերտոնիայի ռիսկը:  

«Արյան խմբի որոշումը պարզ է, էժան եւ լայնորեն կիրառվում է: Բժիշկները կարող են այդ տեղեկությունն օգտագործել սրտանոթային հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ բուժման համար, իսկ գիտնականները կարող են դիտարկել հետագայում արյան խմբի մասին տեղեկությունը օգտագործելու հնարավորությունը՝ բուժման մոտեցումների եւ ռիսկերի գնահատման համար»,- ասել է  հետազոտության առաջատար հեղինակ Հիլդե Գրոոտը:

Սակայն հարկ է հիշել, որ անկախ արյան խմբից մարդը կարող է նվազեցնել ռիսկը ֆիզիկական ակտիվության, ճիշտ սնվելու եւ առողջ քաշ պահպանելու օգնությամբ:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել