• Latest news

Ռուսաստանցի բալետի պարուհին մնացել է չինական Ուհան քաղաքում եւ պատմել, թե ինչ է այնտեղ իրականում կատարվում

28 հունվարի, 2020  13:19

Վալերիա Տրավինան մեկնել է չինական Ուհան քաղաք բալետի մաստեր կլաս ցույց տալու համար եւ մնացել է քաղաքում, որը փակ է 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով: Նա պատմել է, թե ինչ է իրականում կատարվում այդ քաղաքում:

«Ժամանելուց անմիջապես հետո չինացիները ինձ զգուշացրեցին ինչ-որ գրիպի մասին եւ խնդրեցին պաշտպանիչ դիմակ կրել: Ես այդպես էլ արեցի: Գնեցի մեկ տուփ դիմակ, այն կրում էի փողոցում, մետրոյում, ավտոբուսներում: Հենց այդ ժամանակ լուրեր տարածվեցին հիվանդության մասին, որի բարդ տեսակ է թոքաբորբը»,- «ԿՊ-Իրկուտսկ» պարբերականին պատմել է Վալերիան:

Երբ զոհերի եւ վարակվածների թիվը սկսեց աճել, քաղաքը փակեցին կարանտինի համար, եւ աղջիկը չկարողացավ հայրենիք վերադառնալ: Այժմ քաղաքում բոլոր օդանավակայաններն ու կայարանները փակ են, նույնիսկ հասարակական տրանսպորտը չի աշխատում:    

«Ապոկալիպսիս է հիշեցնում: Սակայն դա ինձ նույնիսկ դուր էր գալիս, դիմակ էի կրում եւ զբոսնում: Այստեղ բոլորի ամենասիրած տոնը Չինական Նոր տարին է: Ըստ ավանդույթի՝ նրանք այդ տոնին ժամանակ են անցկացնում տանը՝ ընտանիքի հետ: Այդ պատճառով քաղաքներում հանգստություն, լռություն է տիրում: Եվ ահա հայտնվեց այդ համաճարակը»,- պատմել է Վալերիան:

Նրա խոսքով՝ քաղաքում խուճապ չկա, մարդիկ «փողոցներում չեն մահանում»:

«Փողոցներում մարդիկ չեն մահանում, մարդկանց մարմինները չեն այրում: Չինացիները շատ կազմակերպված են պայքարում այդ համաճարակի դեմ: Ի դեպ, այստեղ շատ ուշադիր են օտարերկրացիների հանդեպ: Ես եղել եմ նաեւ Պեկինում, եւ այնտեղ գտնվող իմ չինացի ծանոթները գրում են ինձ, հարցնում են՝ արդյոք մթերքներ ունենք, արդյոք օգնության կարիք կա»,- պատմել է աղջիկը:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել