• Latest news

Ուհանում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված 3 բժիշկներ

28 հունվարի, 2020  14:38

Չինական Ուհան քաղաքում ապաքինվել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակված 3 բժիշկներ, հաղորդում է Xinhua գործակալությունը: 3 բժիշկներին դուրս են գրել հիվանդանոցից, սակայն նրանք դեռ պետք է մնան իրենց գործընկերների հսկողության տակ:

Գործակալության տեղեկություններով՝ վիրուսային նուկլեինաթթվի անալիզները բացասական են եղել:

Այս պահի դրությամբ հայտնի է իրենց պացիենտներից կորոնավիրուսով վարակված 14 բժիշկների մասին: Նրանցից 11-ի վիճակը, վերջին տվյալներով, լավացել է, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսն արդեն 106 մարդու կյանք է խլել, վարակվածների թիվը հասնում է 4515-ի: 60 մարդ ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից:

Չնայած նրան, որ Չինաստանի շատ քաղաքներ կարանտինի համար փակ են, վիրուսը տարածվել է նաեւ այլ երկրներում: Վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոում, Թաիլանդում, Թայվանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Նեպալում, Սինգապուրում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում եւ Գերմանիայում:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել