• Latest news

Բժիշկները տղամարդու ոտքի բութ մատը կարել են ձեռքի բթի տեղը (ֆոտո)

28 հունվարի, 2020  17:05

40-ամյա կոշկակար Դեւիդ Լին անգլիական Մենսֆիլդ քաղաքից (Նոթինգհեմփշիրի կոմսություն) զրկվել էր աջ ձեռքի բութ մատից դժբախտ պատահարի հետեւանքով. երբ նա կտրում էր կոշիկի կրունկը, նրա ձեռքն անցել էր հաստոցի տակ, եւ նրա բութ մատը կտրվել էր։

Ինչպես ներկայացնում է Unilad պարբերականը, 2019 թվականյի հունվարին վիրաբույժները նրա ձեռքի բութ մատի փոխարեն կարեցին ոտքի բութ մատը, որպեսզի աշխատելու հետ կապված խնդիրներ չունենա։

Դեւիդի խոսքով՝ ամեն բան այնքան արագ կատարվեց, որ անգամ չհասցրեց ցավն զգալ։ Տեսնելով, որ կտրված մատն ընկել է հատակին, նա, ինքնատիրապետումը չկորցնելով, վնասված ձեռքը սեղմեց ջեմպրին, հանգիստ անջատեց հաստոցն ու բժիշկներին սպասելու համար դուրս եկավ փողոց։

Տուժածին տեղափոխեցին տեղի հիվանդանոց, իսկ հետո ուղարկեցին մասնագիտացված կենտրոն, որտեղ նրան վիրահատեցին։ Դեւիդն ամենից շատ անհանգստանում էր, որ վնասվածքի պատճառով չի կարողանալու աշխատել, ուստի անմիջապես համաձայնեց մատի պատվաստմանը։

Երկու վիրաբույժներից մեկը՝ Ջիլ Էրոուսմիթը, պատմել է, որ ոտքի մատի պատվաստում ձեռքին սովորաբար կատարվում է այն պացիենտներին, ովքեր կորցրել են ձեռքի մատի մեծ մասը, ընդհուպ մինչեւ հոդը։

Դեւիդի նոր մատը «կպավ» ֆիզիոթերապիայի եւ ուժային վարժությունների շնորհիվ։

Դեւիդը ցանկանում էր որքան հնարավոր է շուտ վերադառնալ աշխատանքի, բայց քայլել չէր կարողանում, ոտքն ավելի երկար ապաքինման կարիք ուներ։ Այնուամենայնիվ, կոշկակարն ուրախ է, որ նորից կկարողանա աշխատել։

Լուսանկարը՝  UniversityHospitalsofDerbyandBurton

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է