• Latest news

Գիտնականները բացահայտել են մարդու առեղծվածային գեների դերը

28 հունվարի, 2020  22:35

Սենտ Լուիսի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են տրանսպոզոն գեների առեղծվածային դերը: Այս մասին ասվում է Phys.org-ում մամուլի հաղորդագրության մեջ: 

Պարզվել է, որ այդ գեները մասնակցում են ԴՆԹ փոփոխությանը՝ կայունացնելով բջիջների միջուկների ներսում եռաչափ կառուցվածքները:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են մարդու եւ մկների արյան բջիջներում ԴՆԹ փոփոխությունների պրոցեսն ու հայտնաբերել, որ միանման եռաչափ կառուցվածքները պատասխանատու են տարբեր նուկլեոտիդային հաջորդականությունների համար՝ չնայած նրան, որ սովորաբար ակնկալվում է, որ միանման ֆունկցիաներ են իրականացնում գենոմի միանման հատվածները: Տվյալ դեպքում միեւնույն դեր ունեն ԴՆԹ տարբեր ֆրագմենտները,որոնցից որոշներն իրենցից ներկայացնում են շարժական գենետիկ տարրեր:

Տրանսպոզոնները գենոմի կարգավորիչ շրջաններում ավելցուկ են ստեղծում, որը սահմանում է գեների միացումը եւ անջատումը: Հենց այդ ավելցուկն է, որ գենոմն ավելի կայուն է դարձնում:

Գիտնականների խոսքով՝ «ցատկող» գեները օգնում են կաթնասունների ԴՆԹ-ին հարմարվել փոփոխվող կլիմային՝ միաժամանակ պահպանելով կյանքի համար անհրաժեշտ կենսաբանական գործառույթները եւ պաշտպանելով գենոմը վնասածքներից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել