• Latest news

Բուսական դիետան պաշտպանում է միզուղիների վարակից. հետեազոտություն

1 փետրվարի, 2020  09:48

Բուսական դիետային հետևող կանայք ավելի քիչ են հիվանդանում ցիստիտով: Ընդհանուր առմամբ, միզուղիների համակարգի վարակի զարգացման հավանականությունը նրանց մոտ ցածր է 16%-ով: Նման եզրակացության են հանգել Tzu Chi University-ի (Թայվան) գիտնականները:

Ըստ The Daily Mail-ի` հետեազոտությանը մասնակցել է 9274 մարդ, որոնց ուրոլոգները և նեֆրոլոգները հետևել են մոտ 10 տարվա ընթացքում: Համարվում է, որ մսի, հատկապես` հավի և խոզի մեջ, հաճախ կան E.coli բակտերիաների հետքեր, որոնք միզապարկի մինչև երեք քառորդ վարակների պատճառ են հանդիսանում:

Պարբերաբար կրկնվող վարակների դեպքում գիտնականները խորհուրդ են տալիս հրաժարվել մսից: Ընդ որում, ըստ վիճակագրության, կանանց ավելի քան 50%-ը և մոտավորապես յուրաքանչյուր 8-րդ տղամարդն իրենց կյանքի ընթացքում բախվում են միզուղիների համակարգի վարակներին:

Ավելի վաղ անցկացված փորձերը ցույց են տվել, որ սև հաղարջը, ելակը, մոշը և ազնվամորին, ինչպես նաև լոռամրգի հյութը նվազեցնում են նման վարակների զարգացման ռիսկը: Հնարավոր է` դրանք փոխում են միջավայրն օրգանիզմում՝` կանխելով պաթոգենների ակտիվացումը: Իր հերթին, մանրաթելերի բարձր պարունակությունը բուսական դիետայում նպաստում է աղիքներում միջավայրի թթվայնացմանը, ինչը ևս բարդացնում է վտանգավոր բակտերիաների աճը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել