• Latest news

Ինչպե՞ս են պացիենտական կազմակերպություններն օգնում քաղցկեղով մարդկանց

4 փետրվարի, 2020  17:29

Պացիենտական կազմակերպություններն օգնում են ոչ միայն բնակչության շրջանում գրագետ տեղեկություններ տարածելուն, այլեւ քաղցկեղով մարդկանց ցուցաբերում են թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական աջակցություն: Այս մասին լրագրողներին հայտնեց Europa Donna Armenia կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը:

Europa Donna Armenia-ի նման կազմակերպությունները կարեւոր դերակատարում ունեն բնակչության լուսավորման գործում. նրանք միջոցառումների եւ ակցիաների ժամանակ մարդկանց պատմում են այն մասին, թե ինչու է այդքան կարեւոր հետազոտվելը, նույնիսկ եթե քաղցկեղի ոչ մի ախտանշան չկա. վաղ փուլում հիվանդության ժամանակին ախտորոշումը կարող է կյանքը փկել: Իսկ չնչին ախտանշան առաջանալիս նույն պատճառով ոչ մի դեպքում չպետք է հետաձգել բժշկին դիմելը:

«Կանանցից շատերը վախենում են բժշկի գնալ՝ նրանք վախենում են, որ իրենց մոտ կհայտնաբերվի ինչ-որ «վատ» բան: Բայց եթե այդ ինչ-որ բանը նրանց մոտ կա, այն վաղ թե ուշ հայտնաբերելու են»,- ասաց Նվարդ Քոչարյանը՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ եթե հիվանդությունը ավելի վաղ փուլում հայտնաբերեն, հաջողությամբ բուժելու հնարավորությունն ավելի մեծ կլինի:

Նվարդ Քոչարյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում մարդկանց տեղեկացվածության մակարդակը զգալիորեն աճել է. հիմա նրանք քաղցկեղի կանխարգելման մասին ավելի շատ բան գիտեն, քան անցյալում:

Բացի տեղեկատվական աջակցությունից, պացիենտական կազմակերպությունները ցուցաբերում են նաեւ բարոյական աջակցություն. ծանր հիվանդությանը բախված մարդու համար անչափ կարեւոր է շփվել նրանց հետ, ովքեր անցել են նույնպիսի ճանապարհ եւ կարող են փոխանցել իրենց փորձն ու սատարել:

Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ինչպես նշեց Նվարդ Քոչարյանը, Europa Donna Armenia կայքը շուտով պատրաստ կլինի, որտեղ տեղեկություններ կլինեն քիմիաթերապիայի դեղամիջոցների կարիք ունեցող  պացիենտների մասին: Օգնել ցանկացող բոլորը կարող են անմիջապես կայքի միջոցով փող փոխանցել այդ մարդկանց բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել