• Latest news

Կամավորները հարյուրավոր կատուների են փրկել, որոնց լքել են կորոնավիրուսի պատճառով

5 փետրվարի, 2020  15:37

Չինաստանի Ուհան քաղաքում կամավորները սկսել են փրկել տնային կենդանիներին, որոնք մենակ են մնացել 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ուհանը կարանտինի համար փակ է հունվարի 23-ից, ինչի պատճառով քաղաքի մոտ 5 մլն բնակիչ, որոնք մեկնել են տոնելու Չինական Նոր տարին այլ քաղաքներում, չեն վերադարձել տուն, եւ այդ պատճառով նրանց ընտանի կենդանիները մենակ են մնացել:

Կամավորների խումբը՝ չնայած բոլոր ռիսկերին, սկսել է ներթափանցել բնակարաններ, որտեղ մենակ են մնացել կատուներն ու շները:

«Իմ գնահատմամբ՝ մենակ է մնացել մոտ 5000 ընտանի կենդանի, որոնք կարող են սովից սատկել: Հունվարի 25-ից ես եւ այլ կամավորներ փրկում ենք հարյուրավոր կենդանիների: Այդ օրերին իմ հեռախոսն անդադար զանգում է, ես գրեթե չեմ քնում»,- ասել է ակտիվիստ Լաո Մաոն:

Նա պատմել է մի զույգի մասին, որը Ուհանից մեկնել է մինչ կարանտինը: Եվ քանի որ չի կարողացել հետ վերադառնալ, սոցցանցերում գտել է իրեն եւ խնդրել հոգ տանել կենդանիների մասին:

Նրանց բնակարան մուտք գործելու համար ակտիվիստը ստիպված է եղել բարձրանալ երրորդ հարկի պատշգամբ խողովակի միջոցով: Կատուները բազկաթոռի տակ թաքնված են եղել, նրանք սոված են եղել: Լաո Մաոյի խոսքով՝ երբ նրանց տերերը տեսել են կատուներին վիդեոկապով, սկսել են ուրախությունից լացել:

Ակտիվիստին եւ այլ կամավորների հունվարի 25-ից հաջողվել է կերակրել հազարավոր կենդանիների: Սակայն լքված կենդանիների թիվը շատ ավելին է:

Հիշեցնենք, որ Ուհանի 16-ամյա բնակիչ Յան Չենը մահացել է այն բանից հետո, երբ նրա հայրն ու եղբայրը մեկուսացվել են կորոնավիրուսով վարակման կասկածով: Տղայի մոտ մանկական ուղեղային կաթված է եղել, եւ նա չէր կարող ինքնուրույն հոգ տանել իր մասին: Հայրը միակ մարդն էր, ով խնամում էր նրան: Տունը մենակ մնալով՝ տղան մահացել է սովից:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել