Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ՄԻԱՎ-ի դեմ փորձարարական պատվաստանյութի կլինիկական հետազոտությունը դադարեցվել է, քանի որ պատվաստանյութն, ըստ միջանկյալ տեղեկությունների, բավարար արդյունավետություն չի ցուցադրել:
HVTN 702 հետազոտությունը ՄԻԱՎ-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութի 3 նոր հետազոտություններից մեկն էր, որին մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ: 2019 թվականի դեկտեմբերի սկզբին գիտնականներն այս պատվաստանյութի հետ մեծ հույսեր էին կապում:
«Այն, որ հեռանկարային պատվաստանյութը չի գործում, անչափ հիասթափեցնող է: Բայց հետազոտությունը շատ լավ է անցկացվել, եւ մենք պատասխանն այնքան արագ ենք ստացել, որքան հնարավոր էր»,- ասել է ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատող AVAC հասարակական շարժման գործադիր տնօրեն Միթչել Ուորենը:
ԱՄՆ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) տնօրեն բժիշկ Էնթոնի Ֆաուչին իր հերթին նշել է, որ ՄԻԱՎ-ի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները շարունակվում են, եւ ինքը հավատում է, որ մի օր այդ պատվաստանյութը ստեղծվելու է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր