• Latest news

Հակաբիոտիկներ ընդունելիս 3 կոպիտ սխալ

9 փետրվարի, 2020  16:33

Հակաբիոտիկների սխալ օգտագործումը կարող է հանգեցնել դեղամիջոցների նկատմամբ բակտերիաների դիմակայունության, ինչի հետեւանքով սովորական վարակների բուժումը շատ կբարդանա:

Ի՞նչ սխալներ են մարդիկ առավել հաճախ անում հակաբիոտիկներ ընդունելիս:

Սխալ 1. ՍՇՎՎ-ի կամ հարբուխի դեպքում հակաբիոտիկների ընդունում

Հարբուխի կամ ՍՇՎՎ-ի հարուցիչները վիրուսներն են, իսկ հակաբիոտիկներն արդյունավետ են բակտերիաների դեմ պայքարում: Այդ պատճառով ընդունել դրանք հարբուխի կամ ՍՇՎՎ-ի դեպքում չի կարելի. ձեր վիճակը դրանք ոչ միայն չեն լավացնի, այլ կվատացնեն՝ խախտելով աղիների միկրոֆլորայի բալանսն ու թուլացնելով իմունային համակարգը:

Սխալ 2. Հակաբիոտիկների չկանոնակարգված ընդունում

Եթե բժիշկը նշանակել է հակաբիոտիկներ, դրանք չի կարելի ընդունել երբ պատահի. ժամանակային ինտերվալների խիստ պահպանումը թույլ կտա ապահովել օրգանիզմում ակտիվ բաղադրիչի բավարար քանակությունը. միայն այդ դեպքում բուժումը լիովին արդյունավետ կլինի:

Ի՞նչ անել.

  • եթե հակաբիոտիկը նշանակել են օրական մեկ անգամ, ընդունեք այն միեւնույն ժամին;
  • եթե դուք պետք է ընդունեք հակաբիոտիկ օրական երկու անգամ, արեք դա 12 ժամ միջակայքը պահելով;
  • եթե ձեզ նշանակել են դեղամիջոցը օրը երեք անգամ, ընդունեք այն յուրաքանչյուր 8 ժամը մեկ անգամ:

Սխալ 3. Հակաբիոտիկների ընդունման վաղ ընդհատում

Ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել հակաբիոտիկների ընդունումը, եթե անգամ ձեր ինքնազգացողությունն արդեն լավացել է եւ հիվանդության բոլոր ախտանիշներն անցել են: Հակաբիոտիկների կուրսը միշտ պետք է ավարտին հասցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել