• Latest news

Ֆեյսբուքում ծնողին հորդորել են երեխային չտալ հակավիրուսային դեղամիջոց․ երեխան ավելի ուշ մահացել է գրիպից

8 փետրվարի, 2020  14:20

Ֆեյսբուքյան խմբերից մեկում հակավիրուսային դեղամիջոցներից հրաժարվելու վերաբերյալ խորհուրդը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում 4-ամյա երեխայի պատճառ է դարձել։ Այս մասին տեղեկացնում է NBC news-ը։

Մայրը պատմել է, որ երեխայի մոտ դեռ ախտորոշում չի եղել, սակայն փոքրիկը ջերմություն ու ուշաթափություն է ունեցել։ Ընտանիքի 4 երեխաներից 2-ի մոտ գրիպ է ախտորոշվել ու բժիշկը տան բոլոր անդամներին հակավիրուսային տամիֆլու է նշանակել։

Մայրը գրառում է կատարել «Դադարեցրեք պարտադիր պատվաստումները» ֆեյսբուքյան խմբում, որը ունի 178 հազար անդամ։ «Բժիշկը նշանակել է տամիֆլու, բայց ես այն չեմ կիրառել», - գրել է նա։

Նրան հորդորել են օգտվել միայն բնական միջոցներից՝ ինչպիսիք են անանուխի յուղը, նարդոսը, վիտամին C-ն։ Մայրը նշել է, որ նշված միջոցները չեն օգնում, եւ այլ խորհուրդներ է հարցրել։ Մեկնաբանություններում նրան խորհուրդ են տվել փորձել բուժել երեխային կրծքի կաթով, ուրցով, կտտկենու հատիկներով, չնայած դրանցից ոչ մեկը բժշկության մեջ գրիպի բուժման համար չի կիրառվում։

Երեխան, ի վերջո, հոսպիտալացվել է և չորս օր անց մահացել։

Կոլորադոյի հանրային առողջության և շրջակա միջավայրի վարչությունը հաստատել է, որ նախադպրոցական տարիքի երեխան մահացել է գրիպից, իսկ երեխայի անձնական տվյալներում տեղեկություն չկա՝ պատվաստվել է, թե ոչ։ Այնուամենայնիվ, ֆեյսբուքյան խմբի հին գրառումներում երեխայի մայրը նշել է, որ իր երեխաները պատվաստումներ չեն ստացել։

Facebook-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Սա ողբերգություն է եւ մենք այդ ընտանիքի եւ նրանց հարազատների կողքին ենք։ Մենք չենք ցանկանում, որ պատվաստանյութերի վերաբերյալ Facebook-ում  ապատեղեկատվություն տարածվի եւ ամեն ինչ անում ենք դա բացառելու համար՝ այդ թվում նաեւ փակ խմբերում»։

Տամիֆլուն գրիպի բուժման համար նախատեսված ամենատարածված հակավիրուսային դեղամիջոցն է: Այն կարող է թեթևացնել ախտանիշները և կրճատել հիվանդության երկարությունը, բայց կողմնակի ազդեցությունների վերաբերյալ մտավախությունները տարածված են նույնիսկ հակապատվաստումային խմբերից դուրս:

Գրիպը հատկապես երեխաների շրջանում բավական ծանր է ընթանում։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ երեխաների հոսպիտալացման մակարդակն այս տարի նորմայից բարձր է, 68 երեխա մահացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է