• Latest news

Այսբերգի միայն գագաթը. Կորոնավիրուսի տարածման մասշտաբները կարող են ավելին լինել, քան պատկերացնում ենք

10 փետրվարի, 2020  10:16

Հնարավոր է՝ մենք հիմա տեսնում ենք միայն այսբերգի գագաթը, իսկ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման մասշտաբներն ավելի մեծ են: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսն իր Twitter-յան էջում:

Նրա խոսքով՝ գրանցվել են 2019nCoV-ով վարակման դեպքեր մարդկանցից, որոնք Չինաստանում չեն եղել: Սա կարող է վկայել մյուս երկրներում կորոնավիրուսի ավելի մասշտաբային տարածման մասին:

«Կարճ ասած՝ հնարավոր է, որ մենք տեսնում ենք միայն այսբերգի գագաթը»,- մեկնաբանել է ԱՀԿ տնօրենը:

Փետրվարի 10-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 910-ի: Միայն վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան 97 նոր դեպք:

Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին չինական Ուհան քաղաքում: Չինաստանի սահմաններից դուրս հիվանդության դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 28 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2019-nCoV կորոնավիրուսի բռնկումը ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Մասնագետները չեն բացառում, որ բռնկումը կարող է վերաճել իսկական համավարակի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է