• Latest news

Նարնջե դիմակ, իմունամոդուլյատորներ, օղիով ախտահանում. Կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաանիմաստ մեթոդները

10 փետրվարի, 2020  15:37

Այսօր կարելի է մեծ թվով տարօրինակ խորհուրդներ լսել 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանվելու մասին:

Շրջանառվում են կորոնավիրուսի դեմ ամենատարբեր խորհուրդներ՝ «քառորդ» շիշ կանխարգելիչ օղու ամենօրյա գործածումից մինչեւ ինքնաշեն դիմակների օգտագործում՝ պատրաստված թուրինջի կամ նարնջի մի կեսից (իբր ցիտրուսայինների եթերային յուղերը եւ այլ բիոակտիվ բաղադրիչները լրացուցիչ պատնեշ են ստեղծում շնչուղիներով վիրուսի ներթափանցման համար), հայտնում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը: 

Իհարկե, այս բոլոր մեթոդներն անարդյունավետ են: Պարզենք, թե ինչու:

Նարնջե դիմակներ

Մարդկանցից ոմանք որպես դիմակ օգտագործում են նարնջի կեսը, որը դեմքին են հագցնում բժշկական դիմակի պես: Մինչդեռ իրականում սա միանգամայն անիմաստ է. բանն այն է, որ եթերային յուղերը, այդ թվում՝ նարնջի, կորոնավիրուսի դեմ արդյունավետ չեն: Դրանից բացի, այդպիսի դիմակները կիպ չեն կպչում դեմքին, եւ վարակը կարող է հեշտությամբ թափանցել չպաշտպանված տեղերից:

Մյուս ինքնաշեն դիմնակները՝ պլաստիկե շշերից եւ այլ իրերից, նույնպես ապացուցված արդյունավետություն չունեն, ուստի, մասնագետների խոսքով, ավելի ճիշտ է օգտագործել N95 դիմակները, ինչպես նաեւ ձեռքերը պարբերաբար լվանալ եւ զգուշություն պահպանել:

Կենցաղային իրերի ախտահանում օղիով

Օղու մեջ պարունակվում է ընդամենը մոտ 40 տոկոս սպիրտ, ուստի այն ախտահանման համար օգտագործելը, ինչ էլ լինի, բացարձակապես անիմաստ է. վիրուսների մեծ մասը, այդ թվում՝ կորոնավիրուսը, հանգիստ կվերապրեն օղիով մշակումը:

Մասնագետների խոսքով՝ ախտահանման համար հարմար են միայն այն հեղուկները, որոնց մեջ սպիրտի պարունակությունը 70 տոկոսից պակաս չէ:

Իմունամոդուլյատորների ընդունում

Իմունամոդուլյատորների արդյունավետության ոչ մի գիտական ապացույց չկա՝ ինչպես ցանկացած հիվանդության կանխարգելման, այնպես էլ բուժման համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները եւս չեն ներառում իմունամոդուլյատորների ընդունում, ուստի չարժե փող ծախսել այդպիսի դեղամիջոցների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է