• Latest news

Հայ բժիշկներին հաջողվել է նորածնի մարմնից հեռացնել 1․2 կգ կշռող ուռուցքը (ֆոտո)

10 փետրվարի, 2020  17:34

Հայ բժիշկները կատարել են հազվագյուտ վիրահատություն, որի շնորհիվ հաջողվել է փրկել նորածին երեխայի կյանքը։ Փոքրիկը ծնվել է 9 ամսականում 2,55 կգ քաշով, որից 1,2 կգ-ը եղել է բնածին ուռուցքը՝ տերատոման, որը տեղակայված էր կոնքային հատվածում։

Ուռուցքը հայտնաբերվել է հղիության ուշ շրջանում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կանխատեսել հնարավոր բարդությունները, նշանակվել է կեսարյան հատում։ Վիրահատությունը կատարվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ հունվարի 8-ին, տեւել է 3,5 ժամ։

ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչ Չոբանյանի խոսքով՝ վիրահատությունը բացառիկ էր առաջին հերթին տերատոմայի չափերով․ «Տերատոմայի ծավալը շատ մեծ էր՝ երեխայի քաշի 1/3-ի չափով, կար ներանոթային մակարդման համախտանիշ, այսինքն՝ կային տրոմբիկներ այդ գոյացության մեջ, այն շատ արյունատար էր, երեխայի հեմոգլոբինն էր իջնում, կարիք ուներ արյան փոխներարկման։ Հետվիրահատական առաջին օրերին ընդհանուր ծանր վիճակ էր, բայց բարեհաջոց հաղթահարվեց։ Երեխան ոտքերը շարժում է, կոնքային խանգարումներ չունի, մնացած օրգանները նորմայի մեջ են»։

Երեխայի կոնքային հատվածի օրգանների ֆունկցիոնալ խանգարման ռիսկ է եղել, սակայն բժիշկներին հաջողվել է խուսափել դրանից։

«Ուռուցքը վավականին լուրջ փոխհարաբերություններ ուներ ներքին օրգանների, ուղիղ աղիքի, ողնաշարի հետ, եւ այստեղ ֆունկցիոն համակարգի խանգարումների ռիսկը մեծ էր, բայց մեղ հաջողվեց ամբողջովին վերացնել այն։ Ուռուցքը տենդենց ուներ աճելու, համարվում է չարօրիակ ուռուցք, բայց նորածնային շրջանում հեռացումը բերում է լիարժեք առողջացման։ Սովորաբար հղիության ժամանակ հայտնաբերման դեպքում կոնսուլիում է գումարվում՝ որոշելու նման արատի դեպքում շանս կա՞ առողջացման, թե ոչ, եւ այդ ժամանակ տրվում է համապատասխան խորհուրդ։ Տվյալ դեպքում 50/50 էր հավանականությունը առողջացման, եւ վիրահատությունը բարեհաջող կատարվեց», - ներկայացրեց ԲԿ-ի տնօրեն, վիրաբույժ Նիկոլայ Դալաքյանը։

Վերջինս նաեւ հիշեցրեց, որ աշխարհի առաջատար կլինիկաներում արդեն կա պտղի վիրահատություն, այսինքն վիրահատությունը կատարվում է հղիության շրջանում, ինչից հետո պտուղը շարունակում է մնալ մոր արգանդում։

«Բժշկությունը անըդհատ զարգանում է, ու մի օր մենք էլ արդեն կհասնենք դրան», - նշեց ԲԿ-ի տնօրենը։

Վիրահատության ենթարկված փոքրիկը եւ նրա մայրը այս պահին իրենց լավ են զգում եւ դուրս են գրվել հիվանդանոցից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել