• Latest news

Կորոնավիրուսն արդյոք կնահանջի՞ գարնան սկզբին. Ի՞նչ են ասում փորձագետները

11 փետրվարի, 2020  17:02

Հիմա դեռեւս շատ վաղ է խոսել այն մասին, որ նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը գարնան սկզբին անկման կգնա: Այսպիսի կարծիք են հայտնել վարակիչ հիվանդությունների հարցերով մասնագետները՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, հայտնում է CNN-ն:

Դոնալդ Թրամփը փետրվարի 7-ին թվիթ էր հրապարակել, որում դրական էր արտահայտվել կորոնավիրուսային վարակի բռնկման դեմ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պայքարի մասին: Թրամփը նշել էր, որ «եղանակը տաքանում է, եւ վիրուսը, հուսով եմ, ավելի է թուլանում, իսկ ժամանակի ընթացքում կանհետանա»:

«Հապճեպ կլիներ կարծել, որ ամեն ինչ կհանդարտվի գարնանը եւ ամռանը,- CNN-ին ասել է Բեյլորի բժշկական քոլեջի արեւադարձային բժշկության ազգային դպրոցի դեկան, բժիշկ Պիտեր Հոթեզը: - Մենք այնքան էլ չենք հասկանում սեզոնայնության հիմքերը, դրանից բացի, մենք բացարձակապես ոչ մի բան չգիտենք այս կոնկրետ վիրուսի մասին»:

«Նրա հույսը մեր հույսն է: Բայց մենք վստահ չենք, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի: Սա շնչառական վիրուս է, եւ մենք գիտենք, որ դրանք հաճախ սոզոնային են, բայց դա դրանցից ամեն մեկին չի վերաբերում: Կարելի է հուսալ, որ գարնան սկիզբը կնպաստի վիրուսի նահանջին: Բայց մենք չենք կարող վստահ լինել, որ այն իրեն հենց այդպես կպահի»,- ասել է Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի վարակաբան, բժիշկ Ուիլյամ Շաֆները:

Մասնագետները նաեւ նշում են, որ չնայած գրիպը ավելի շատ մարդու է սպանում, քան նոր կորոնավիրուսը, վերջինին ավելի շատ ուշադրություն է դարձվում, քան գրիպին եւ ՍՇՎ-ին: Սա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ բժիշկները չգիտեն, թե այն իրեն ինչպես կպահի:

«Բանն այն է, որ չնայած գրիպի հետեւանքով մահացությանն ու հիվանդացությանը, գոյություն ունի դրա սեզոնայնության առումով որոշակիություն: Ես կարող եմ երաշխավորել, որ մարտին եւ ապրիլին դեպքերի թիվը կնվազի: Նաեւ կարելի է բավականին ստույգ կանխատեսել մահացության եւ հոսպիտալացման մակարդակը... Հիմա խնդիրն այն է, որ շատ բան է անհայտ»,- անցած շաբաթ լրագրողներին հայտնել էր Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ