• Latest news

Դիաբետի զարգացման անձնական հավանականությունը կարող է կախված լինել տեստոստերոնի մակարդակից

12 փետրվարի, 2020  11:57

Տեստոստերոնի ավելցուկը տղամարդկանց դեպքում 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանակութնունը նվազեցնում է, իսկ կանանց դեպքում այդ հավանականությունը մեծացնում: Այսպիսի եզրակացություն են կատարել Էքսեթերի համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հետազոտության ժամանակ գիտնականներին հետաքրքրել է մարմնի մեջ տեստոստերոնի մշտական ավելցուկը՝ պայմանավորված գենետիկ գործոններով: Նրանք օգտագործել են ավելի քան 400 հազար մարդկանց գենետիկ տվյալները: Նրանց հաջողվել է առանձնացնել 2500-ից ավելի գենետիկ տարբերակներ, որոնք արտացոլվում են օրգանիզմում տեստոստերոնի մակարդակի վրա:

Պարզվել է, որ տեստոստերոնի ավելցուկը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց եւ կանանց առողջության վրա: Այսպես՝ կանանց մոտ այն 37 տոկոսով մեծացրել է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը, 51 տոկոսով՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը:

Տղամարդկանց մոտ, հակառակը, հորմոնի մեծ պարունակությունը 14 տոկոսով նվազեցրել է դիաբետով սպառնացող ինսուլինային ռեզիստենտության զարգացման հավանականությունը:

Կապ է հայտնաբերվել նաեւ տեստոստերոնի մակարդակի եւ կանանց դեպքում կրծքագեղձի, արգանդի քաղցկեղի զարգացման, տղամարդկանց դեպքում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջեւ: Բոլոր դեպքերում քաղցկեղի այս տեսակների զարգացման հավանականությունը մեծացել է 10-23 տոկոսով՝ տեստոստերոնի մակարդակի մեծացմանը զուգահեռ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է