• Latest news

Գիտնականները գտել են խորհրդավոր վիրուս, որը հայտնի անալոգներ չունի

12 փետրվարի, 2020  23:36

Բրազիլիայից գիտնականները գտել են նոր Yaravirus brasiliensis վիրուսը, որը անալոգներ չունի՝ այդ վիրուսի ԴՆԹ-ն կազմված է գիտությանը անհայտ գեներից։

ՌԻԱ Նովոստին գրում է, որ վիրուսը գտնվել է Պամպուլյա արհեստական լճում (քաղաք Բելու Օրիզոնտի)։ Գիտնականների խոսքերով՝ Yaravirus brasiliensis-ը կարող է պատկանել վիրուսների անհայտ մեկուսացած խմբի։ Նաեւ բացառված չէ, որ դա հսկայական այն վիրուսի առանձին տեսակն է, որը զարգացել է դեպի ավելի փոքր չափեր։

Այս վիրուսը, ինչպես պարզվել է, մակաբուծում է ամեոբաների վրա, նրա գեներից 68-ը (ավելի քան 90 տոկոսը), անալոգներ չունեն հայտնի օրգանիզմներից ոչ մեկի մոտ, եւ միայն վեցը հեռավոր նմանություն ունեն գիտությանը հայտնի գեներին։

Վիրուսն ունի երկշղթա ԴՆԹ, որի երկարությունը կազմում է 44 900 բազային հիմք եւ պարունակում է 74 կոդավորող հատված։

Հետաքրքիր է, որ Yaravirus brasiliensis-ը նույնիսկ չի կարելի համարել վիրուս, քանի որ այն չունի դրան ակնհայտ նմանություն։ Փորձագետները պատրաստվում են շարունակել հետազոտությունները, որպեսզի հասկանան վիրուսի էվոլյուցիան եւ գնահատեն շրջակա միջավայրի ու մարդու համար դրա վտանգավորության աստիճանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է