• Latest news

Չափազանց ակտիվ սպորտը բարձրացնում է կանանց մոտ քաղցկեղի զարգացման վտանգը

13 փետրվարի, 2020  21:27

Սպորտով չափազանց ակտիվ զբաղվելը բարձրացնում է կանանց մոտ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի զարգացման վտանգը։ Դրանում կարող է մեղավոր լինել տեստոստերոնի ավելցուկը, հայտնում է Focus.de կայքը։

Տեստոստերոնը տղամարդկանց ու կանանց մոտ մկանային զանգված աճեցնելու ամենակարեւոր հորմոններից է։ Սպորտով ակտիվ պարապմունքները կապված են տեստոստերոնի մակարդակի բարձրացման հետ, սակայն կանանց համար դա կարող է վտանգավոր լինել։ Հետազոտությունը, որ կատարել է Քեմբրիջի համալսարանի գիտնականը, ցույց է տվել, որ կնոջ օրգանիզմում տեստոստերոնի խտության մեծացումը բարձրացնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում դիաբետի եւ քաղցկեղի զարգացման վտանգը։

Մասնագետները վերլուծել են 425 097 մարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի 2572 տարբեր, գենետիկորեն որոշակի ցուցանիշները (այս տվյալները տրամադրվել են բրիտանական բիոբանկի կողմից)։ Հաջորդ փուլում նրանք ուսումնասիրել են օրգանիզմում տեստոստերոնի քանակի եւ հիվանդությունների միջեւ կապը։

Գիտնականները հայտնաբերել են, որ տեստոստերոնի առավել բարձր ցուցանիշներ ունեցող կանայք՝

  • 37%-ով ավելի հաճախ են բախվել 2-րդ տիպի դիաբետի հետ;
  • 51%-ով  ավելի հաճախ են բախվել կրծքագեղձի կամ արագանդի քաղցկեղի հետ։

«Մեր արդյունքները ընդգծում են հետազոտություններում տղամարդկանց եւ կանանց առանձին դիտարկելու կարեւորությունը, քանի որ մենք տեստոստերոնի տարբեր արդյունքներ ենք տեսել»,- ասել է աշխատանքի համահեղինակ, դոկտոր Քեթրին Ռութը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է