• Latest news

Կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1700 բժիշկ

14 փետրվարի, 2020  21:29

Չինաստանում նոր COVID-19 կորոնավիրուսով վարակվել է 1700 բժիշկ: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Նրանք բոլորը վարակվել են վարակված պացինետների հետ աշխատելիս:

34-ամյա բժիշկ Լի Վենլյանը, որը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի վերջին փորձել էր գործընկերներին նախազգուշացնել նոր վտանգավոր վիրուսի մասին, եւ որին ոստիկանությունը ստիպել էր լռել, դարձել է նոր կորոնավիրուսի զոհերից մեկը. նա, ինչպես եւ շատ այլ բժիշկներ, վարակվել է պացիենտների հետ աշխատելիս, իսկ որոշ ժամանակ անց մահացել է:

Մեկ այլ բժիշկ՝ 28-ամյա Սուն Ինցզեն, չինական Հունան նահանգից, չի վարակվել, բայց մահացել է սրտի կանգից, որն առաջացել էր գերհոգնածության հետեւանքով: Մինչ այդ նա 10 օր անընդմեջ 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման հետ կապված ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկություններով՝ COVID-19 նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 1491-ի: Վարակվածների թիվը հասել է 65 247-ի: 7099-ը առողջացել է եւ հիվանդանոցներից դուրս գրվել (արդեն հայտնի ելքով դեպքերի 83 տոկոսը): 56 657 պացիենտ դեռեւս հիվանդ է, նրանցից 10 608-ը (19 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել