• Latest news

Կարդիո եւ ուժային վարժությունների համակցությունն ինչպե՞ս է ազդում քաշի վրա

15 փետրվարի, 2020  19:32

Առողջության համար օգտակար է ցանկացած ֆիզիկական վարժություն եւ նվազեցնում է ճարպակալման զարգացման հավանականությունը: Բայց առավել շոշափելի արդյունք է ապահովում կարդիո եւ ուժային վարժությունների համակցությունը: Այս մասին նշված է Obesity ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականները հավաքել են 1 677 108 մարդու պատասխանները, որոնք մասնակցել են «Ռիսկի վարքագծային գործոնների մոնիթորինգի համակարգ» ամենամյա մեծածավալ հեռախոսային հարցմանը: Տվյալները բաժանել են մի քանի խմբերի՝ կախված մարդկանց մարմնի զանգվածից եւ նրանց կատարած վարժություններից: Հետազոտության հեղինակները նաեւ նշել են՝ հարցման մասնակիցներն արդյոք կատարո՞ւմ են ֆիզիկական ակտիվության հանձնարարականները՝ շաբաթական 150 րոպե հատկացնո՞ւմ են արդյոք աերոբիկայի վարժություններին (վազք, քայլք): Գիտնականներին նաեւ հետաքրքրում էր՝ հարցվածներն արդյոք ուժային վարժություններ կատարո՞ւմ են շաբաթական գոնե երկու անգամ:

Պարզվել է, որ ակտիվ մարդիկ ճարպակալմանն ավելի հազվադեպ են բախվում, քան քիչ շարժունակ կենսակերպ վարողները: Այս կանոնն ազդել է՝ անկախ այն հանգամանքից, թե մասնակիցներն ինչպիսի վարժություններ են նախընտրել՝ ուժային թե աերոբիկայի:

Բայց անկախ սեռից այն մարդկանց շրջանում, որոնք գոնե երբեմն համակցել են աերոբիկայի եւ ուժային վարժությունները, օրինակ՝ մանրաքայլ վազել են եւ մարզվել հանտելներով, արդյունքներն ամենատպավորիչն էին. նրանք ճարպակալմանը բախվել են 50 տոկոսով ավելի հազվադեպ, քան պասիվ կենսակերպ վարողները, եւ 20 տոկոսով ավելի հազվադեպ, քան նրանք, ովքեր նախընտրում են վարժությունների միայն մեկ տեսակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է