• Latest news

Ինչպե՞ս է սնունդ ընդունելու ժամն ազդում նյութափոխանակության վրա

15 փետրվարի, 2020  22:23

Ամբողջ օրգանիզմի աշխատանքը կարգավորում է 24-ժամյա ցիրկադային ռիթմը՝ սկսած այն բանից, թե ինչպես է մեզ սկսում քնելու հակել, ավարտած նրանով, երբ իմունային բջիջներն առավելագույն ակտիվություն են դրսեւորում: Ցիրկադային ռիթմերն անչափ կարեւոր են նաեւ սնվելու համար. դրանցից է կախված, թե երբ է մեր օրգանիզմը պատրաստվում կալորիաների ընդունմանը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, սրանով է բացատրվում, թե ինչու է կարեւոր ոչ միայն մարդն ինչ է ուտում, այլ նաեւ երբ: Օրինակ՝ գիշերը թքարտադրությունն ավելի պակաս է, ստամոքսն արտադրում է ավելի քիչ մարսողական հյութ, իսկ աղիների գալարակծկումը նվազեցված է: Զուգահեռ մեծանում է ինսուլինի հանդեպ զգայունությունը, որպեսզի արյունից ամբողջ շաքարն արդյունավետորեն օգտագործվի որպես վառելիք:

Սակայն էլեկտրական լուսավորության օգտագործումը միջամտում է բնական ցիրկադային ռիթմերին: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք որքան շատ են կերել 18:00-ից հետո, այնքան նրանց սրտի վիճակը վատթար է եղել, ճնշումը եւ մարմնի զանգվածի ինդեքսը՝ բարձր: Ուրիշ հետազոտություններ ցույց են տվել, որ ուշ ուտող մարդկանց շրջանում ճարպակալման եւ 2-րդ տիպի դիաբետի ավելի մեծ հավանականություն կա:

Մասնագետներից շատերի խոսքով՝ մարդն օրվա ընթացքում պետք է ուտի 8-ժամյա պատուհանի շրջանակում. սա օգնում է ավելի լավ վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Նույն պատճառով մարդիկ, որոնք ընթրում են քնելուց մեկ ժամ առաջ, ավելի հաճախ են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հետ կապված խնդիրներ ունենում: Իսկ մարդիկ, որոնք կալորիաների առյուծի բաժինը գործածում են մինչեւ 15:00, կարող են նիհարել գրեթե 25 տոկոսով ավելի շատ, քան այն մարդիկ, ում հիմնական կալիորիական բեռնվածությունն ավելի ուշ է եղել:

Հայտնի է, որ աղիները ծածկող բոլոր բջիջների մինչեւ մեկ տասներորդը ամեն օր վնասվում է մարսողական նորմալ պրոցեսի հետեւանքով: Եվ եթե սնունդի վերջին ընդունումն այնքան էլ ուշ չի կատարվում, սա աղիներին վերականգնվելու ավելի շատ ժամանակ է տալիս:

Մասնագետների խոսքով՝ կարեւոր է նաեւ սնունդի ընդունման կանոնավորությունը: Եթե մարդն ուտում է իր համար անսպասելի ժամի, աղիներում «տեղական ժամացույցը» չի համաժամանակացվի «ընդհանուրի» հետ: Սա կարգելակի նյութափոխանակությունը: Ուստի խորհուրդ չի տրվում հանգստյան օրերին ավելի ուշ նախաճաշել, քան աշխատանքային օրերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է