• Latest news

Չինաստանում թույլատրվել է կորոնավիրուսի բուժման համար «պոտենցիալ արդյունավետ» դեղամիջոցի վաճառքը

17 փետրվարի, 2020  11:06

Չինական Չժեցզյան նահանգում նրանք սկսվել է Favipiravir դեղամիջոցի արտադրությունը, որը «պոտենցիալով արդյունավետ է» նոր COVID-2019 կորոնավիրուսի դեմ: Դրա արտադրությամբ զբաղվում է Zhejiang Hisun Pharma ընկերությունը, որն արդեն թույլտվություն է ստացել երկրի իշխանությունների կողմից` դեղամիջոցի վաճառքի համար:
70 հիվանդի մասնակցությամբ կլինիկական փորձարկումների ընթացքում դեղամիջոցը «համեմատաբար ակնհայտ արդյունավետություն» եւ հետագա բարդությունների ցածր հավանականություն է ցույց տվել:

Zhejiang Hisun Pharma ընկերությունը նախատեսում է շարունակել դեղամիջոցի կլինիկական փորձարկումները դրա` շուկայում հայտնվելուց հետո:

Ինչպես հաղորդում է China.org.cn պորտալը` վկայակոչելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության եւ տեխնիկայի նախարարությանը կից Կենսատեխնոլոգիական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Ժան Սինմինին, մի շարք դեղամիջոցներ են կլինիկական արդյունավետություն ցուցաբերել նոր կորոնավիրուսների բուժման նպատակով անցկացված հետազոտությունների ընթացքում, որոնց թվում էր նաեւ Favipiravir-ը:

Նշենք, որ Favipiravir-ը փորձնական հակավիրուսային միջոց է, որը մշակվել է ճապոնական Toyama Chemical ընկերության կողմից: Այն ակտիվ է ՌՆԹ վիրուսների բազմաթիվ տեսակների դեմ:

Հիշեցնենք, որ COVID-2019 կորոնավիրուսն արդեն 1776 մարդու մահվան պատճառ է դարձել: Վարակվածների ընդհանուր թիվն առնվազն 71 334 է: 11 040-ն արդեն ապաքինվել է, 58 518-ը դեռ հիվանդ է, եւ նրանցից 11 298-ը գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել