• Latest news

Ինչպե՞ս կրկնակի կրճատել սրտի կաթվածի ռիսկը. գիտնականները խոսել են անսպասելի միջոցի մասին

18 փետրվարի, 2020  14:20

Շաբաթը 2 անգամ ցերեկային քունը 48 տոկոսով կարող է նվազեցնել սրտի կաթվածի ռիսկը: Այս մասին հայտնել են շվեյցարական Լոսենի Համալսարանական հիվանդանոցի մասնագետները:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն, գիտնականները հինգ տարի տեւողության փորձարկում են անցկացրել, որին մասնակցել է 35-ից 75 տարեկան ավելի քան 3400 մարդ:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները կենտրոնացել են ցերեկային քնի հաճախականության եւ տևողության միջեւ կապի վրա: Այդպես, փորձարկման այն մասնակիցների մոտ, ովքեր ամեն օր քնում էին ցերեկային ժամերին, սրտի կաթվածի ռիսկը ոչ թե նվազում, այլ, հակառակը, ավելանում էր: Նրանց մոտ, ովքեր ցերեկային ժամերին քնում էին շաբաթական երկու անգամ, սրտի կաթվածի ռիսկը նվազում էր, իսկ քնի տեւողությունը որոշիչ դեր չի խաղացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել