• Latest news

Ձին օգնել է հայտնաբերել կնոջ վտանգավոր հիվանդությունը

18 փետրվարի, 2020  13:12

Անգլիական Բլեքբերն քաղաքի 43-ամյա բնակչուհի Քելի Էնը վստահ է, որ շարունակում է ապրել միայն Ալիանա անունով ձիու շնորհիվ, որը հոտի միջոցով իր մոտ մահացու հիվանդություն էր հայտնաբերել եւ փրկել էր իր կյանքը:

Ըստ Daily Mail-ի` 2015-ի հոկտեմբերին Քելին առաջին անգամ էպիլեպտիկ նոպա էր ունեցել: Ժամանակի ընթացքում այդպիսի նոպաները սկսել էին ավելի հաճախ պատահել` օրական մինչեւ 15 անգամ: Բացի այդ, նրան սկսել էր հետապնդել մետաղի համն ու հոտը: Բժիշկները նրան հակաէպիլեպտիկ դեղամիջոց էին նշանակել:

Մեկուկես ամիս անց նա այցելել էր իր ձիուն` Ալիանային, որի հետ մասնակցել էր ձիարշավներին: Հանդիպման ընթացքում ձին իրեն անսովոր էր պահում. սկսել էր աջ կողմից հոտոտել Քելիի գլուխը: Ինչպես պարզվել էր, հենց այդտեղ էլ կինն ուռուցք ուներ: Անհանգստանալով ձիու տարօրինակ պահվածքից` նա կրկին դիմել էր բժշկի. կնոջ մոտ օլիգոդենդրոգլիոմա` ուղեղի ուռուցքի հազվագյուտ ձեւ էին հայտնաբերել: Քելիին վիրահատել են եւ հեռացրել նորագոյացությունը, սակայն 2017-ին ռեցիդիվի պատճառով նա կրկին ստիպված է եղել բուժում անցնել:

«Բժիշկներն ինձ ասում էին, որ ես առնվազն մեկ տարի չեմ կարող ձիավարությամբ զբաղվել, բայց արդեն յոթ ամիս անց ես կրկին թամբի վրա էի,- պատմել է նա:- Ես վստահում եմ Ալիանային: Նա, կարծես, միշտ զգում է` երբ է ինձ վատ»:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել