• Latest news

Կանաչ թեյի էքստրակտը եւ այլ բիոակտիվ հավելումներ չեն օգնում նիհարել

19 փետրվարի, 2020  16:14

Չկան բավարար ապացույցներ այն մասին, որ կանաչ թեյի էքստրակտը եւ այլ բիոակտիվ հավելումներ կարող են արդյունավետ լինել ավելորդ քաշի դեմ պայքարում: Նման եզրակացության են խոշոր հետազոտության հեղինակները, արդյունքները հրապարակվել են Diabetes, Obesity & Metabolism ամսագրում:

Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ Նիք Ֆուլլերը՝ Սիդնեյի համալսարանի պրոֆեսորը, ամբողջ աշխարհում ճարպակալության տարածման ֆոնին մարդիկ ավելի հաճախ են դիմում նիհարեցման այլընտրանքային միջոցների: Բիոակտիվ հավելումների գլխավոր խնդիրը, նրա խոսքով, այն է, որ դրանք դեղամիջոցներ չեն եւ դրանց վաճառքի համար արդյունավետության ապացույցներ պետք չեն:

Գիտնականները վերլուծել են 54 հետազոտությունների տվյալներ՝ համեմատելով պլացեբոյով բուսական միջոցները ավելորդ քաշի դեմ պայքարում: Դրանց թվում են եղել կանաչ թեյի էքստրակտներ, էֆեդրա, գարցինիա եւ այլն: ՈՐոշ հետազոտություններ ցույց են տվել բուսական էքստրակտների որոշակի արդյունավետությունը, սակայն դրանց էֆեկտն այնքան քիչ է եղել (առնվազն 2,5 կգ), որ չի համարվել վիճակագրորեն նշանակալի:

Ավելին, հեղինակների խոսքով, բիոկատիվ հավելումների բարձր արժեքը բացարձակ արդարացված չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրանց արդյունավետությունը եւ նույնիսկ անվտանգությունը հարցականի տակ են: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել