• Latest news

Չինացի գիտնականները պատմել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մասին

20 փետրվարի, 2020  13:48

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց կարող է լինել հակավիրուսային «Աբիդոլ» դեղամիջոցը: Այս մասին ասվում է Չինաստանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Այդ դեղամիջոցը ներառվել է COVID-2019 կորոնավիրուսի բուժման նախնական պլանի 6 տարբերակներում՝ քլորոքինֆոսֆատի եւ ռիբավիրինի հետ՝ ինտերֆերոնի կամ լոպինավիրոմ/ռիտոնավիրոմի հետ համադրությամբ:

Ավելի վաղ այլ դեղամիջոցների հետ համադրությամբ «Աբիդոլը» ներառվել է բուժական պլանների մեջ: Այդ ժամանակ չինացի բժիշկները հայտնել են դրա բարձր հակավիրուսային արդյունավետության մասին:

Մի շարք ԶԼՄ-ներում սխալ տեղեկություն է տարածվել ռուսական «Արբիդոլ» դեղամիջոցի մասին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսն արդեն սպանել է 2128 մարդու: Մեկ օրում գրանցվել մահվան նոր 116 դեպք, որից 114-ը Չինաստանում, երկուսը՝  Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի ուղեւորների շրջանում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել