Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները կարգավորման համակարգ են մշակել, որը կարող է մաշկի քաղցկեղի բուժման ժամանակ CAR-Т թերապիան ավելի անվտանգ եւ արդյունավետ դարձնել:
Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կրծողներին ներարկված մոդիֆիկացված Т բջիջների օգտագործումը եւ մաշկի ուռուցքների հատվածների խթանումը կապույտ լուսադիոդային լույսով նորագոյացության չափը 8-9 անգամ փոքրացրել է: Այսպիսի մոտեցման արդյունավետությունը հաստատվել է 10-ից 9 կենդանու դեպքում: T բջիջներն ինքնին ոչ մի ազդեցություն չեն ունեցել:
Քիմերային հակագենային ռեցեպտորի (CAR) օգտագործմամբ Т բջջային թերապիան իրենից ներկայացնում է T լիմֆոցիտների հավաքում հենց իրենից՝ պացիենտից եւ գենետիկ մոդիֆիկացիա, որի հետեւանքով լիմֆոցիտները հատուկ ռեցեպտորներ են ստանում, որոնք գտնվում են բջջի մակերեւույթին եւ քաղցկեղային բջիջներում ճանաչում են յուրահատուկ հակագենը: Մոդիֆիկացված Т բջիջները այնուհետեւ կրկին պացիենտին են ներարկվում:
Այս մեթոդի թերություն է համարվում այն, որ հակագեն-թիրախներ կարող են լինել նաեւ առողջ բջիջների վրա: Գիտնականները պարզել են, որ Т բջիջները գենետիկ «փոխարկիչ» են, որը լիմֆոցիտներն ակտիվացնում է կապույտ լույսի առկայությամբ: Գենի ներդրումը կոդավորում է 2 սպիտակուց, որոնք մեկ վայրկյան տեւղությամբ լուսային խթանների դեպքում կապակցվում են եւ դրանով իսկ գործարկում հակագենային ուղղվածության ռեցեպտորի սինթեզը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր