• Latest news

Գիտնականներն առաջարկել են մաշկի վտանգավոր քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ

20 փետրվարի, 2020  23:43

Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները կարգավորման համակարգ են մշակել, որը կարող է մաշկի քաղցկեղի բուժման ժամանակ CAR-Т թերապիան ավելի անվտանգ եւ արդյունավետ դարձնել:

Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կրծողներին ներարկված մոդիֆիկացված Т բջիջների օգտագործումը եւ մաշկի ուռուցքների հատվածների խթանումը կապույտ լուսադիոդային լույսով նորագոյացության չափը 8-9 անգամ փոքրացրել է: Այսպիսի մոտեցման արդյունավետությունը հաստատվել է 10-ից 9 կենդանու դեպքում: T բջիջներն ինքնին ոչ մի ազդեցություն չեն ունեցել:

Քիմերային հակագենային ռեցեպտորի (CAR) օգտագործմամբ Т բջջային թերապիան իրենից ներկայացնում է T լիմֆոցիտների հավաքում հենց իրենից՝ պացիենտից եւ գենետիկ մոդիֆիկացիա, որի հետեւանքով լիմֆոցիտները հատուկ ռեցեպտորներ են ստանում, որոնք գտնվում են բջջի մակերեւույթին եւ քաղցկեղային բջիջներում ճանաչում են յուրահատուկ հակագենը: Մոդիֆիկացված Т բջիջները այնուհետեւ կրկին պացիենտին են ներարկվում:

Այս մեթոդի թերություն է համարվում այն, որ հակագեն-թիրախներ կարող են լինել նաեւ առողջ բջիջների վրա: Գիտնականները պարզել են, որ Т բջիջները գենետիկ «փոխարկիչ» են, որը լիմֆոցիտներն ակտիվացնում է կապույտ լույսի առկայությամբ: Գենի ներդրումը կոդավորում է 2 սպիտակուց, որոնք մեկ վայրկյան տեւղությամբ լուսային խթանների դեպքում կապակցվում են եւ դրանով իսկ գործարկում հակագենային ուղղվածության ռեցեպտորի սինթեզը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է