• Latest news

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են կորոնավիրուսով վարակվում մարդիկ, որոնք երբեք չեն շփվել այլ վարակվածների հետ 

21 փետրվարի, 2020  14:29

Երբեմն կորոնավիրուս է հայտնաբերվում մարդկանց մոտ, որոնք երբեք չեն շփվել այլ վարակվածների հետ եւ երբեք չեն եղել Չինաստանում: Ինչպե՞ս են նրանք վարակվում: Ռուս գիտնականները մի քանի հիպոթեզ են առաջ քաշել, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:

Չինաստանում երբեք չի եղել եւ երբեք չի շփվել վարակվածների հետ, օրինակ, 61-ամյա հարավկորեուհին Տեգու քաղաքից: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է նա վարակվել, սակայն նա արդեն վարակել է առնվազն 39 մարդու:

Մասնագետների խոսքով՝ վարակման աղբյուր կարող են լինել պացիենտները, որոնք վարակվել են Չինաստանում կամ այլ պացիենտներից, սակայն չեն հիվանդացել, այլ մնացել են, այսպես ասած, վիրուսի առանց ախտանիշային կրողներ: Շրջապատի համար նրանք վարակիչ են, սակայն նրանց մոտ վիրուսը որեւէ կերպ չի արտահայտվում:

Պաթոգենի տարածումը կանխելու գլխավոր միջոցը՝ օդանավակայաններում սքրինինգը, գիտնականներն անարդյունավետ են համարում: Խնդիրն այն է, որ վարակվածների կեսից ավելիին չի հաջողվել հայտնաբերել օդանավակայաններում, քանի որ հիվանդությունն ունի երկար ինկուբացիոն շրջան. 2-3 շաբաթվա ընթացքում մարդու մոտ կարող է որեւէ ախտանիշ չլինել: Բացի այդ, բացառված չէ, որ կարող են լինել թաքնված կրողներ:

Մասնագետները հիշեցնում են, որ մարդիկ ծանոթ են կորոնավիրուսներին 1965 թվականից: Կորոնավիրուսների հենց տարբեր շտամմները կազմում են վիրուսների մոտ 10 տոկոսը, որոնք առաջացնում են սեզոնային ՍՇՎ-ներ: Բացի այդ, բնակչության 80 տոկոսի մոտ կան հակամարմիններ կորոնավիրուսների այլ շտամմների նկատմամբ:

Գիտնականների հիպոթեզի համաձայն՝ չի կարելի բացառել, որ որոշ մարդկանց մոտ, որոնք չեն մեկնել Չինաստան եւ իսկապես չեն շփվել վարակվածների հետ, իրականում ոչ թե COVID-19 է, այլ մեկ այլ շտամմ, որին սխալմամբ արձագանքել է լաբորատոր թեստը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել