• Latest news

Չինացին բուժվելուց հետո կրկին վարակվել է կորոնավիրուսով

22 փետրվարի, 2020  11:02

Չինական Սիչուան նահանգում COVID-2019 կորոնավիրուսով նորից վարակվելու դեպք է գրանցվել: Տղամարդը, որն ապաքինվել եւ դուրս էր գրվել հիվանդանոցից, կրկիին վարակվել է:

Ինչպես հայտնում է «Բեյցզին ցիննյանբաո» պարբերականը, այժմ հիվանդը, որի անունը չի նշվում, գտնվում է Չենդու հիվանդանոցում: Ինչպես նշել է հիգիենայի եւ առողջության տեղական հանձնաժողովի ներկայացուցիչը, առայժմ հայտնի չէ` վարակվել են արդյոք նրա ընտանիքի անդամները, թե ոչ:

Հրապարակման համաձայն` հիվանդի երկրորդ վարակման մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին: Մինչ այդ նա մեկուսացման մեջ էր, նրան բուժում էին մեկ այլ հիվանդանոցում` հին ստանդարտներին համապատասխան:

Կարելի է ենթադրել, որ այն մարդկանց մոտ, ովքեր բուժվել են կորոնավիրուսից, այս հիվանդության նկատմամբ իմունիտետ չի ձեւավորվում: Սակայն ավելի շատ տվյալներ են պետք` դրանում համոզվելու համար: Կրկնվող վարակման այլ դեպքերի մասին առայժմ տեղեկություն չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել