• Latest news

Կարող են արդյո՞ք ստատինները նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը

22 փետրվարի, 2020  19:41

Ստատինները խոլեստերինի դեմ պայքարի դեղամիջցներ են, դրանք արգելափակում են ֆերմենտը, որը կարեւոր դեր է խաղում ձվարանների քաղցկեղի զարգացման մեջ: Այս մասին հայտնում են Բրիստոլի համալսարանի հետազոտողները:

Ըստ Daily Mail-ի` ստատինները (HMG-CoA ռեդուկտազի ինհիբիտորները) սովորաբար նշանակվում են` «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման եւ սրտանոթային հիվանդություններից լրացուցիչ պաշտպանության համար: Ավելի քան 41000 կանանց հետազոտումը ցույց է տվել, որ ռեդուկտոզի ֆերմենտի ցածր մակարդակ ունեցող հիվանդների դեպքում ձվարանների քաղցկեղի ռիսկը կրճատվում է 40 տոկոսով:

Գիտնականները հետազոտել են ինչպես սովորական կանանց, այնպես էլ BRCA1/2 գենի մուտացիայի կրողներին, որը մեծապես մեծացնում է ձվարանների ուռուցքների ռիսկը: Վերջինների մոտ HMG-CoA ռեդուկտազի ֆերմենտի ցածր մակարդակը 30 տոկոսով նվազեցրել է ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը:

Չնայած հետազոտողները չեն պարզել` կանայք ստատիններ օգտագործել են, թե ոչ, սակայն հայտնի է, որ այս դեղերը արգելափակում են այս ֆերմենտի ակտիվությունը: Մասնագետները ենթադրել են, որ ստատինները կարող են դեր ունենալ ձվարանների քաղցկեղի կանխարգելման գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել