• Latest news

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2619-ի, Հայաստանը 2 շաբաթով դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը

24 փետրվարի, 2020  09:31

COVID-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2619, վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 150 դեպք: Վարակվածները կազմում են 79 561, առողջացածները՝ 25 057: 11 659 պացիենտ (հոսպիտալացվածների 22 տոկոսը) հիմա ծանր կամ կրիտիկական վիճակում է:

Կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելու համար Հայաստանի կառավարությունն ընդունելու է արտահերթ հեռակա որոշում Իրանի հետ երկու շաբաթով հաղորդակցությունը դադարեցնելու մասին: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես՝ նախատեսվում է դադարեցնել Իրանի հետ օդային հաղորդակցությունը եւ Մեղրիի հսկիչ անցակետով Հայաստան մուտքը:

Ըստ worldometers.info/coronavirus/ կայքի տեղեկությունների՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 43 դեպք, որից 8-ը՝ մահվան ելքով:

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է մինչեւ 763-ի. վերջին մեկ օրում գրանցվել է 161 նոր դեպք եւ մահվան 7 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել