• Latest news

Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր չեն եղել. Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն

24 փետրվարի, 2020  17:25

Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր չեն եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝ լուրերն այն մասին, թե, իբր, Մեղրիում մի մարդու մոտ կորոնավիրուս են հայտնաբերել, չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականում այլ երկրներից ժամանած ավելի քան 2000 քաղաքացի այժմ գտնվում է մանսագետների հսկողության տակ: Վերջին շրջանում 83 մարդ է հոսպիտալացվել, բոլոր պացիենտերն անհրաժեշտ հետազոտություններ են անցել, եւ ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Վանյանը նշեց, որ եթե Հայաստանում կորոնավիրուսի դեպք գրանցվի, ապա դրա մասին բնակչությունը կտեղեկանա, որպեսզի ավելի զգույշ լինի:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանն այսօր պատրաստ է դիմակայել կորոնավիրուսին: Բացի այդ, մասնագետներն այժմ գնահատում են երկրի բուժկենտրոնների հագեցվածությունն ու դրանց պատրաստվածությունը բռնկմանը: Հարցին, եթե հանկարծ պացիենտների կտրուկ ավելացում լինի, արդյոք կհաղթահարեն հոսքը, Վանյանը պատասխանեց, որ եթե մասնագետները խնդիրներ կամ թերություններ հայտնաբերեն այս կամ այն հիվանդանոցում, ապա դրանք կփորձեն վերացնել:       

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել