• Latest news

Պե՞տք է արդյոք բժշկական դիմակներ կրել Երեւանի փողոցներում

24 փետրվարի, 2020  18:01

Անիմաստ է, որ Հայաստանում առողջ մարդիկ կորոնավիրուսի կանխարգելման համար փողոցներում դիմակ կրեն: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝ վիրուսների կանխարգելման համար կարեւոր է հետեւել անձնական հիգիենային եւ որքան հնարավոր է հաճախ լվալ ձեռքերը: Դիմակ պետք է կրել այնտեղ, որտեղ աշխատում են հիվանդ մարդկանց հետ:

Վանյանը խոստովանեց, որ Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, կա բժշկական դիմակների պակաս, եւ դրա պատճառը բնակիչների շրջանում խուճապն է: Առողջապահության նախարարության մոտ, նրա խոսքով, կա մոտ 160 000 դիմակ, եւ այժմ աշխատանքներ են տարվում հավելյալ դիմակներ գնելու ուղղությամբ, որպեսզի առողջապահության համակարգը որեւէ պակաս չունենա:

Ինչ վերաբերում է N95 շնչադիմակներին, ապա դրանք, մասնագետի խոսքով, սովորաբար կրում են բժիշկները: Ընդ որում, նման դիմակներով շնչելն ավելի դժվար է, քան սովորական բժշկական դիմակներով: Հայաստանում նման դիմակներ գտնելը գրեթե անհնար է, սակայն, մասնագետների խոսքով, քաղաքացիներին դրանք պետք չեն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել