• Latest news

Իտալիայում յոթերորդ պացիենտն է մահացել կորոնավիրուսից

24 փետրվարի, 2020  18:43

Իտալիայում յոթերորդ պացիենտն է մահացել COVID-19 կորոնավիրուսից։ Այս մասին, հղում կատարելով ANSA News Agency-ին, հայտնում է The Guardian-ը։

Պացիենտի մասին մանրամասներ դեռեւս հայտնի չեն, սակայն հայտնի է, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացած վեցերորդ մարդը Բրեշիա քաղաքից էր եւ տառապում էր քաղցկեղով։

Իտալիայում կորոնավիրուսից առաջին մահվան մասին հայտնի էր դարձել փետրվարի 21-ին։ Դեռեւս այսօր առավոտյան խոսում էին այդ երկրում մահվան երեք դեպքի մասին, եւս չորս պացիենտներ մահացել են այսօրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ երկրի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխելու արտակարգ միջոցների կիրառման մասին։ Մասնավորապես, Որոշ քաղաքներ փակվել են կարանտինով, շատ բնակավայրերում հետաձգել են բոլոր խոշոր զանգվածային միջոցառումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է