• Latest news

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2701-ի. Անհրաժե՞շտ է արդյոք համավարակի պատրաստվել

25 փետրվարի, 2020  09:27

COVID-19 նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 2701-ի: Վերջին մեկ օրում 71 մարդ մահացել է Չինաստանում, 1 մարդ՝ Հարավային Կորեայում եւ Diamond Princess զբոսանավի ուղեւորներից եւս մեկը:

Վարակման հաստատված դեպքերի թիվը, ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների, ոչ պակաս, քան 80 150 է: Առողջացել է 27 672 պացիենտ: 49 777 պացիենտներ դեռեւս հիվանդանոցներում են, նրանցից 9214-ը (19 տոկոսը) ծանր կամ կրիտիկական վիճակում է:

Իտալիայում ախտորոշվել է կորոնավիրուսով վարակման եւս 2 դեպք (այս պահին պացիենտների ընդհանուր թիվը կազմում է 231), Հարավային Կորեայում՝ 60 նոր դեպք (այս պահին 893 պացիենտ):

Վերջին տեղեկություններով՝ Իրանում կորոնավիրուս է հայտնաբերվել 61 պացիենտի մոտ, գրանցվել է մահվան 12 դեպք: Իրանը վարակվածների թվով դեռեւս 7-րդ տեղում է:

ԱՀԿ ղեկավար Տեդրոս Գեբրեիսուսը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համավարակի:

«Այս վիրուսն օժտվա՞ծ է արդյոք համավարակային պոտենցալով: Միանգամայն: Մենք արդեն համավարակի փուլո՞ւմ ենք: Մեր գնահատմամբ՝ դեռեւս ոչ»,- գրել է նա «Թվիթերում»:

Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր հատվածներում հիմա համաճարակներ են դիտվում, որոնք անհատական արձագանք են պահանջում:

Փորձագետների խոսքով՝ «համավարակ» բառի օգտագործումը ներկայումս իրականությանը չի համապատասխանում եւ կարող է խուճապ առաջացնել: Փորձագետները կոչ են անում կենտրոնանալ զսպման վրա՝ հնարավոր ամեն ինչ անելով պոտենցիալ համավարակին պատրաստվելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել