• Latest news

Ռիսկեր, բնականաբար, կարող են լինել. Զեյնալյանը` կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցման մասին

25 փետրվարի, 2020  12:39

Իրանի հետ Հայաստանի սահմանը մասամբ փակ է, բայց ապրանքներ տեղափոխող բեռնատարները դեռ կարող են գալ Հայաստան: Լրագրողների հետ հարցազրույցում այս մասին ասաց առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Ըստ նրա` Իրանի քաղաքացիները, ովքեր այժմ Հայաստանում են, կարող են ազատորեն վերադառնալ հայրենիք: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր այժմ Իրանում են: Բայց զբոսաշրջիկների, առեւտրականների եւ այլ շատերի համար սահմանը փակ է. Հայաստան կարող են մտնել միայն բեռնատարները:

Զեյնալյանի խոսքով` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի դժվար կլիներ վերահսկել, եթե սահմանը բաց մնար եւ Նովրուզի տոների ժամնակ մեծ քանակությամբ զբոսաշրջիկների ներհոսք լիներ Իրանից: Բեռնափոխադրով վարորդներն ավելի քիչ են, եւ սահմանին նրանք բոլորը կստուգվեն մասնագետների կողմից: Ըստ Զեյնալյանի` հայ-իրանական սահմանին կա բժիշկ եւ հատուկ սենյակ, որտեղ, անհրաժեշտության դեպքում, նրանք կարող են մեկուսացնել վարորդներին, եթե նրանց մոտ վարակի նշաններ հայտնաբերվեն:

Սակայն հարկ է նշել, որ ինկուբացիոն ժամանակահատվածում հիվանդությունը սովորաբար որեւէ ախտանիշ չունի, եւ այն անձը, ով արդեն հիվանդ է եւ վարակիչ, բայց դեռ չունի ջերմություն ու հազ, կարող է հանգիստ անցնել սահմանը:
«Ռիսկեր, բնականաբար, կարող են լինել, ռիսկերից հնարավոր չի խուսափել, սակայն այժմ արվում է առավելագույնը (Հայաստան վարակի ներթափանցումը կանխելու համար)»,- ասել է Զեյնալյանը:

Խոսելով երկրում բժշկական դիմակների հետ կապված իրավիճակի մասին` Նարեկ Զեյնալյանը նշեց, որ դրանք իրականում դեղատներում չկան, բայց դա, ամենայն հավանականությամբ, բնակչության շրջանում չարդարացված խուճապի արդյունք է: Մարդիկ դիմակների պաշարներ են հավաքում: Սակայն, դա, ըստ Զեյնալյանի, լիովին անիմաստ է, քանի որ դիմակները չեն կարող 100 տոկոսանոց պաշտպանություն ապահովել վարակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել