• Latest news

Կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութն արդեն ապրիլին մարդկանց վրա կթեստավորեն

25 փետրվարի, 2020  16:15

Կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը, որը գիտնականները մշակում են ԱՄՆ-ում, պատրաստ է մարդկանց վրա թեստավորմանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

mRNA-1273 պատվաստանյութը ստեղծել է Moderna դեղագործական ընկերությունը՝ ԱՄՆ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) հետ համատեղ: Արտադրողը պնդում է, որ իրեն հաջողվել է դեղամիջոցը ստեղծել ռեկորդային կարճ ժամանակում: Դրանից բացի, NIAID-ի ղեկավարի խոսքով՝ պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա փորձարկումներին:

2020 թվականի ապրիլին ընկերությունը կընտրի 20-25 առողջ կամավորների, որ նրանց օգնությամբ որոշի դեղամիջոցի անվտանգ դեղաչափը, ինչպես նաեւ արդյունավետությունը: WSJ-ի տեղեկություններով՝ թեստերի արդյունքները հասանելի կլինեն 2020 թվականի հուլիսին կամ օգոստոսին: Պարբերականը, սակայն, նշում է, որ տեխնոլոգիայի արդյունավետությունը, որն օգտագործում է Moderna-ն, մինչ հիմա ապացուցված չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել