• Latest news

Ի՞նչ ուղեւորություններ պետք է հետաձգել կորոնավիրուսի պատճառով

25 փետրվարի, 2020  19:06

Ո՞ր երկրներ ուղեւորություններն է խորհուրդ տրվում հետաձգել COVID-19 կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար։

Ավստրալացի փորձագետները կոչ են արել հրաժարվել Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Իրան, Հոնկոնգ եւ Իտալիա ուղեւորություններից։ Իտալիան ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար ամենահանրահայտ կետերից է, սակայն վերջին մի քանի օրերին այդ երկրում վարակվածների թիվը աճում է, ինչը կապված է զբոսաշրջիկների հսկայական ներհոսքի հետ։ Վարակի տարածումը դադարեցնելու համար վաղաժամ դադարեցրել են Վենետիկի կառնավալը, մեկուսացրել որոշ կոմունաներ, որտեղ հիվանդության բռնկումներ են գրանցվում։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, վիրուսի շատ պոտենցիալ փոխանցողներ արդեն կարող էին հեռանալ Իտալիայից կամ մեկնել երկրի տարբեր ծայրեր։ Վարակի գաղտնի շրջանը կազմում է 14 օր, որոնց ընթացքում մարդու մոտ ախտանշաններ կարող են չառաջանալ։ Ընդ որում, նա արդեն վարակիչ է եւ սպառնալիք է ներկայացնում շրջապատի համար։

Մեծ մասամբ հիվանդությունն ընթանում է թեթեւ եւ չի տարբերվում սովորական մրսածությունից, եթե հիվանդացածը երիտասարդ եւ առողջ է։ Սակայն տարեց, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար վիրուսը կարող է մահացու լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել