• Latest news

Ո՞ր կարտոֆիլը պետք չէ օգտագործել սննդի մեջ

25 փետրվարի, 2020  20:41

Կարտոֆիլն, ինչպես պարզել են գիտնականները, այնուամենայնիվ, օգտակար է առողջության համար, հատկապես եթե այն շոգեխաշած կամ թխած է։ Սակայն երբեմն կարտոֆիլը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Կարտոֆիլ, որը պահվել է սառնարանում

Սառնարանում պահելուց հետո կարտոֆիլի մեջ պարունակվող օսլան վերածվում է շաքարի։ Այդպիսի կարտոֆիլ չի կարելի օգտագործել դիաբետով կամ նախադիաբետով մարդկանց։ Բացի այդ, երբ այդպիսի կարտոֆիլը թխվում կամ տապակվում է, այն առաջացնում է ակրիլամիդ, որը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը։

Ծլած կարտոֆիլ, կանաչ հետքեր

Ծլած կարտոֆիլը նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ մթերքի շատ օգտակար բաղադրիչներ արդեն կորած են լինում։ Իսկ կանաչ մասերը սոլանինի՝ տոքսիկ թունավոր միացության բարձր պարունակության նշան են, ինչը կարող է սրտխառնոց, քնկոտություն, երիկամների վարակ, սրտի առիթմիա առաջացնել։

Կեղեւով կարտոֆիլ

Կեւղեւով կարտոֆիլ նույնպես չի կարելի օգտագործել՝ կեղեւը պետք է հեռացնել, քանի որ այն խտացնում է սոլանինի բարձր պարունակություն (հատկապես երկար պահելու դեպքում)։ Բացի այդ, բանջարեղենը հաճախ ցողում են պեստիցիդներով, որպեսզի պաշտպանեն վնասատուներից։

Տհաճ հոտով կարտոֆիլ

Ներթափանցող քաղցրավուն եւ փտած հոտը նշանակում է, որ կարտոֆիլը փչացած է։ Լավ կարտոֆիլը ունի հաճելի հողային հոտ։

Թաց հետքերով կարտոֆիլ

Եթե կարտոֆիլը տեղ-տեղ թաց է, դա կարող է սնկերով եւ մանրէներով (ինչպիսին է Erwina caratovora-ն) վարակվածության նշան լինել, նախազգուշացնում են փորձագետները. Այդպիսի կարտոֆիլը չի կարելի օգտագործել սննդի մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է