• Latest news

Ինչո՞ւ Երեւանի դպրոցներում դասերը չեն դադարեցվում գրիպի/ՍՇՎ-ի պատճառով

27 փետրվարի, 2020  13:25

Երեւանի դպրոցներում բացակայում է աշակերտների միջինում 4,4%-ը գրիպի/ՍՇՎ-ի պատճառով: Այս պահին դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Արցախում բացակայում է աշակերտների ավելի քան 50%-ը՝ չնայած նրան, որ նրանց մեծ մասն իրականում առողջ է եւ դպրոց չի հաճախում ավելորդ զգուշության պատճառով: Այսօր փակ են միայն Ստեփանակերտի մի քանի դպրոցներ:

Նախարարի խոսքով՝  նախազգուշացնող միջոցներ կարող են կիրառվել, եթե դպրոցներում ՍՇՎ-ի պատճառով բացակայի աշակերտների ավելի քան 10%-ը: Սակայն նման թիվ այս սեզոնին երկրում չի եղել:

«Ես չեմ հասկանում ամեն կերպ դասապրոցեսը դադարեցնելու ձգտումը: Մենք օբյեկտիվ իրականություն ունենք, տեսնում ենք թվերը, գիտենք աշակերտների բացակայության պատճառը: Այո, կարող են լինել բացակայություններ՝ չկապված առողջական խնդիրների հետ: Ինչո՞ւ պետք է դադարեցնենք ամբողջ կրթական համակարգի գործունեությունը»,- հարց ուղղեց նախարարը:

Նրա խոսքով՝ պոլիկլինկաներ դիմելիությունը վերջին օրերին նվազել է՞

Խոսելով գրիպի/ՍՇՎ-ի տարածման կանխարգելման միջոցների մասին՝ նախարարը նշեց, որ մասնագետները խորհուրդ են տալիս զինծառայողների հարազատներին դադարեցնել այցելությունները, ինչպես նաեւ դադարեցնել փակ հաստատություններ՝ բանտերից մինչեւ մանկատներ եւ ծերատներ, այցելությունները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել