• Latest news

Ինչո՞ւ է հեռացվել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրենը

27 փետրվարի, 2020  13:43

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը հրաժարվել է կատարել կառավարության որոշումը: Սա էլ դարձել է նրա հեռացման պատճառը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրենը հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել, որոնք անհրաժեշտ էին երկու ծառայությունների՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման վերաբերյալ կառավարության որոշման կատարման համար: Ավելին՝ Սամվել Գրիգորյանը հրաժարվել է վերադարձնել բժշկական կենտրոնի կնիքը: Նախարարի խոսքով՝ սա պետք է ունենա նաեւ իրավական հետեւանքներ, որովհետեւ չի կարելի, որ «որեւէ մեկի քմահաճույքով պետական հաստատությունը զավթվի եւ չհանձնվի պաշտոնատար անձանց»:

Նախարարի խոսքով՝ ինքը հրաշալի ծանոթ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտին, քանի որ իր առաջին վարձատրվող աշխատանքը եղել է հենց այս ոլորտում: Նրա խոսքով՝ ինքը նաեւ հրաշալի ծանոթ է մարդկանց, որոնք այս ոլորտում աշխատում են, եւ նրանց «անդրկուլիսային շահերին»:

Նախարարը հիշեցրեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումն ամենեւին չի նշանակում այս կենտրոններից որեւիցե մեկի փակում. հակառակը՝ երկու ծառայությունները կշարունակեն զարգանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել