• Latest news

Սիլդենաֆիլ պարունակող միջոցը քաղցկեղի բուժման ժամանակ կարող է օգնել կողմնակի ազդեցությունների դեմ պայքարում

27 փետրվարի, 2020  23:42

Սիլդենաֆիլից (վիագրայի գործող նյութը) պատրաստված գելը քաղցկեղի բուժման ժամանակ կարող է օգնել ճառագայթային թերապիայի տհաճ հետեւանքների՝ ճառագայթված հատվածում հյուսվածքների վնասվածքների դեմ պայքարում։ Այս մասին են պատմում Նյու Դելիի Միջուկային բժշկության եւ հարակից գիտությունների ինստիւտուտի գիտնականները։

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, որքան երկար է տեւում ճառագայթային թերապիայի բուժման կուրսը, այնքան ծանր են վնասվածքները։ Չէ որ այդ թերապիան ոչ միայն սպանում է քաղցկեղային բջիջները, այլեւ փոփոխություններ է առաջացնում մաշկի առողջ բջիջներում, ինչը բորբոքման եւ այլ խնդիրների պատճառ է դառնում։

Նոր միջոցն իրենից ներկայացնում է ջրային գել (95% ջուր, 5% սիլդենաֆիլ), որը թույլ է տալիս պաշտպանել հյուսվածքները եւ վարականգնել դրանք։ Գելը հրահրում է ազոտի օքսիդի արձակում, ինչն էլ ուժեղացնում է թթվածնով հագեցած արյան հոսքը դեպի վնասված հատված։

Ինչպես ցույց են տվել կենդանիների հետ կատարված փորձերը, ճառագայթումից առաջացած վերքերը շատ ավելի արագ են առողջացել գելի օգտագործման դեպքում։ Ինչպես հայտնի է, այդ հետազոտությունների ընթացքում գիտնականները ճառագայթային թերապիայից հետո գելը մեկ ամիս ամենօրյա ռեժիմով են օգտագործել։ Արդյունքում պարզվել է, որ փորձարկվող կենդանիների մաշկի վնասվածքը փոքրացել է ավելի քան 80 տոկոսով, առողջացման արագությունը նույնպես մեծացել է 80 տոկոսով։

Հետաքրքիր է, որ առաձգական ուժը (չափը, թե որքանով է ուժեղ վնասված մաշկը) 45 տոկոսով ավելի բարձր է եղել այն խմբում, որն օգտագործել է գելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է