• Latest news

Կորոնավիրուսի ապագան. ինչ են կարծում փորձագետները

28 փետրվարի, 2020  12:11

Դժվար թե հնարավոր լինի լիովին ազատվել COVID-19 նոր կորոնավիրուսից. ամենայն հավանականությամբ, այն գրիպի նման սեզոնային հիվանդություն կդառնա:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սերգեյ Նետյոսովը կարծում է, որ կորոնավիրուսը կարող է ամրապնդվել նրանց մոտ, ովքեր ասիմպտոմատիկ եւ երկար են հիվանդանում` տարածելով վիրուսը շրջակա միջավայրում, հայտնում է «Իզվեստիա»-ն:

«COVID-19-ն ամեն տարի համաճարակային ալիքներով կխոցի բնակչության առավել զգայուն հատվածին` տարեցներին, քրոնիկ հիվանդներին եւ թույլ իմունիտետով մարդկանց»,- ենթադրել է մասնագետը:

Նետյոսովի կանխատեսումների հետ համաձայնել է Ե.Ի. Մարցինովսկու Սեչենովսկու անվան Բժշկական մակաբուծաբանության, արեւադարձային եւ շարժահաղորդ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը: Նրա խոսքով` ոչ վտանգավոր շնչառական կորոնավիրուսները, որոնք գոյություն ունեն սուր շնչառական վիրուսային վարակների տեսքով, դրսեւորվում են հենց այդ ձեւով` որպես սեզոնային հիվանդություններ: Միեւնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ դժվար է կանխատեսել իրավիճակի զարգացումը, քանի որ խոսքը նոր վիրուսի մասին է, որի մասին դեռ քիչ բան է հայտնի:

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կենսաբանական եւ բժշկական ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Մելերզանովը կարծում է, որ ապագայում COVID-19-ի բռնկումներն ալիքներով են տեղի ունենալու:

«Որպես կանոն, կորոնավիրուսի հիվանդության դեպքերի աճը նկատվում է աշնանը եւ ձմռանը: Եվ եթե մենք խոսում ենք այս շտամի մասին, ապա խոսքը այս հիվանդության` գրիպի վիրուսի տարբեր շտամների հետ անալոգիայի միջոցով դրա վերահսկման մասին է, այլ ոչ թե` վիրուսի նկատմամբ լիարժեք հաղթանակի»,- նշել է գիտնականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել