• Latest news

Յուրահատուկ սարքը կարող է մարդու շնչառությամբ որոշել քաղցկեղի զարգացման մեծ հավանականությունը

28 փետրվարի, 2020  17:15

Յուրահատուկ սարքը, որն արդեն անվանել են «էլեկտրոնային քիթ», կարող է մարդու շնչառությամբ ախտորոշել Բարետի համախտանիշը՝ նախաքաղցկեղային վիճակ, որը բնորոշվում է կերակրափողի ծածկույթի փոփոխություններով, որոնք հաճախ քաղցկեղ են առաջացնում՝ ադենոկարցինոմա:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այսօրվա դրությամբ այդ համախտանիշը հայտնաբերում են ինվազիվ եւ թանկարժեք էնդոսկոպիայի միջոցով: Ախտորոշման նոր մեթոդը կարող է ամեն ինչ փոխել:

«Քիթը» թեստավորել են 402 պացիենտի վրա, որոնց էնդոսկոպիա էր նշանակված: Նրանցից 129-ի մոտ հետագայում ախտորոշել են Բարետի համախտանիշ, 141-ի մոտ՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլեքսային հիվանդություն (ԳԷՌՀ), մնացյալը 132-ը առողջ էր: «Քթին» հաջողվել է 91 տոկոս դեպքում ստույգ ընտրել Բարետի կերակրափողով պացիենտներին, իսկ այս հիվանդության բացակայությունը՝ 74 տոկոս դեպքում: «Քիթը» Բարետի համախտանիշը եւ ԳԷՌՀ-ը տարբերակել է փոքր-ինչ պակաս ճշգրտությամբ:

Սարքը խնդիրները հայտնաբերել է շնչառության մեջ գրանցելով հատուկ թռչող մոլեկուլները՝ հիվանդությունների մարկերները: Իսկ արհեստական ինտելեկտը հետազոտելով որսված մոլեկուլները՝ ախտորոշում է կատարել:

Մշակողները նշում են, որ եթե հաջորդ թեստերը հաջող անցնեն, 2-3 տարի հետ «էլեկտրոնային քիթն» օգտագործման համար հասանելի կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել