• Latest news

Որքա՞ն է իրականում կորոնավիրուսից մահացության մակարդակը

5 մարտի, 2020  15:59

COVID-19 կորոնավիրուսից մահացության գլոբալ մակարդակը կազմում է 3,4%: Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները: Ավելի վաղ այդ ցուցանիշը գնահատվում էր 2%-ը:

Կորոնավիրուսից մահացությունը գերազանցել է գրիպից մահացությանը՝ հայտարարել է ԱՀԿ նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացությունը կազմում է մոտ 3,4%: Համեմատության համար՝ սեզոնային գրիպը սովորաբար սպանում է վարակվածների առնվազն 1%-ին»,- ասել է նա:

Փորձագետների խոսքով՝ COVID-19-ն ավելի ծանր բարդություններ է առաջացնում, քան գրիպը, քանի որ մարդկանց մոտ կորոնավիրուսի նկատմամբ դեռ իմունիտետ չի ձեւավորվել:

Սակայն ոչ բոլոր մասնագետներն են համաձայն այդ գնահատականների հետ: ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների եւ ալերգիայի ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին New England Journal of Medicine-ում իր հոդվածում գրել է, որ կորոնավիրուսից իրական մահացությունը պետք է պաշտոնականից ցածր լինի, քանի որ հիվանդության թեթեւ ընթացքի շատ դեպքեր չեն հաշվարկվում վիճակագրության մեջ: Նրա կարծիքով՝ կորոնավիրուսից մահացությունը չի գերազանցում 1%-ը:

Մասնագետները նաեւ նշում են, որ COVID-19-ից մահվան կարեւոր գործոն է տարիքը: Մահացել է 80 տարեկան պացիենտների 14,8%-ը, 70-80 տարեկան պացիենտների 8%-ը, 60-70 տարեկան 3,6%-ը, 50-60 տարեկան 1,3%-ը: Ավելի երիտասարդների համար ցուցանիշը ցածր է եղել՝ 0,2-0,4%:

Բացի այդ, քրոնիկ հիվանդությունները բարձրացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը՝ սրտանոթային հիվանդությունների դեպքում 10,5%-ով, շաքարային դիաբետի դեպքում 7,3%-ով, թոքերի քրոնիկ հիվանդության դեպքում 6,3%-ով, հիպերտոնիայի դեպքում 6%-ով, քաղցկեղի դեպքում 5,6%-ով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել