• Latest news

2-3 շաբաթ անց անհրաժեշտ է վերանայել կորոնավիրուսի կանխարգելման համար ընդունված բոլոր սահմանափակող միջոցները. նախարար

5 մարտի, 2020  12:37

Չինաստանում իրավիճակն արդեն հսկողության տակ է, եւ կորոնավիրուսի վարակման եւ մահվան դեպքերի թիվը նվազում է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Չինաստանում կորոնավիրուսի դեմ ձեռնարկված գործողությունների արդյունքները նկատելի են: Վերջին տվյալներով՝ Հուբեյ նահանգը, որտեղ տեղաշարժի կոշտ սահմանափակումներ են մտցվել, արդեն արդեն վերադառնում է նորմալ կյանքին:

Սակայն այլ երկրներում իրավիճակը վատթարանում է: Վարակման եւ մահվան նոր դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Իտալիայում եւ Իրանում: Վարկման մի քանի հարյուր դեպք է հայտնաբերվել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իսպանիայում:

Վրաստանում եւ Ռուսաստանում իրավիճակը հսկողության տակ է:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա 2-3 շաբաթ անց եվրոպական երկրներում հիվանդացության դեպքերի նվազեցում կնկատվի: Իսկ Հայաստանում անհրաժեշտ կլինի վերանայել կորոնավիրուսի կանխարգելման համար ընդունված բոլոր սահմանափակող միջոցները, ինչպես նաեւ անհրաժեշտություն կլինի վերանայել Չինաստանի հետ հաղորդակցության եւ վիզային ռեժիմի հետ կապված իրավիճակը:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել